«Հավատա ինքդ քեզ, լսի՛ր քո ներքին ձայնին»․ Լիլիթ Հարոյանի նոր գրառումը

23:50   20 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կերպարանք է ընդունել ծովի ափին։ Նա ծածկված է սպիտակ սավանով։ Նրա գանգուր մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Ոչ ոք քո փոխարեն ոչինչ չի անի…

Քո փոխարեն ուրիշը չի մարզվի, առողջ չի սնվի: Քո փոխարեն լավ սովորություններ չեն ստեղծի: Ի՞նչին ես սպասում: Քեզ հրողի՞ն, ջղայնացնողի՞ն, գուցե դեպրեսիայի՞ն: Ի՞նչքան ես հետաձգելու հոգեբանին դիմելդ: Ի՞նչքան ես թերթելու ինստրագամդ:

Հավատա ինքդ քեզ, լսի՛ր քո ներքին ձայնին: Կան մարդիկ ովքեր կարող են քեզ օգնել»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը սեւ տոպ էր կրում, բաց գույնի տաբատ եւ վերնազգեստ։ Դերասանուհին արձակել էր մազերը, բնական շպարով էր։ «Եթե ուզում ես փոխել քո կյանքը, պետք է սկսել փոխել ինքդ քեզ՝ քո մտքերն ու համոզմունքները, քո վարքի ձեւերը, որոնք առաջացել են անգիտակից:

Ճանապարհը գուցե դժվար է, բայց եւ միակ տարբերակն է ազատվելու այն ավելորդ շերտերից, որոնք ծանրացել են ուսերիդ ու դու վաղուց մոռացել ես թեթեւությունն ու ուրախությունը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE