«Կանանց ու աղջիկների համար չափազանց կարեւոր է միշտ խնամված ու գեղեցիկ լինելը»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)

10:41   21 հոկտեմբերի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է աշնանային քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երեք դուստրերի երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ բլուզ, պուտավոր պրինտով կիսաշրջազգեստ, բաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Կանանց ու աղջիկների համար չափազանց կարեւոր է միշտ խնամված ու գեղեցիկ լինելը: Այդ հարցում պետք է պարզապես ճիշտ ընտրենք այն մասնագետներին, ովքեր զբաղվում են մեր արտաքին տեսքով», - գրել է գեղեցկուհին։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Իրինան կրում էր մուգ երանգի, երկարազգեստ զգեստ, սեւ վերարկու, սպորտային կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացնում էր հաստ գոտին։ Գեղեցկուհու մզերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Կյանքում ամեն ինչն էլ իր տեղն ու կարեւորությունն ունի, բայց այ մարդկային արժեքներն ու բարությունը, կարծում եմ, ամենակարեւորներից են»:



© NEWS.am STYLE