«Ակվամենի» նկարահանումների ժամանակ Ջեյսոն Մոմոան զրկվել է կողոսկրերից

22:11   20 հոկտեմբերի, 2021

Դերասան Ջեյսոն Մոմոան Էլեն Դեջեներեսի թոք-շոուի եթերում պատմել է «Ակվամեն. կորած թագավորություն» նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքների մասին:

Մոմոան նշել է, որ ծերանում է, եւ դա մեծացնում է վնասվածքներ ստանալու հավանականությունը։ «Ես «փչացրել էի» աչքերս, միջամտություն է արվել, հետո վիրահատության անհրաժեշտություն կլինի։ Ես ճողվածք ունեմ, բացակայում են կողոսկրերս», - ծիծաղով հավելել է նա։

Ընդ որում դերասանը վստահեցրել է, որ վնասվածքները իրեն չեն վախեցնում։

«Ես սիրում եմ իմ աշխատանքը, երբեմն չափից շատ եմ ներգրավվում։ Ամբողջը տարիքն է։ Այժմ ես ծերացող սուպերհերոս եմ», - հայտարարել է Մոմոան։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ նոր ֆիլմն անպայման դուր կգա հանդիսատեսին:



© NEWS.am STYLE