«Գործընկերներ շքեղ են, Հոլիվուդի աստղեր են․ Օլգա Բուզովային հրավիրել են նկարահանվել հոլիվուդյան ֆիլմում

23:02   20 հոկտեմբերի, 2021

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում: Այս մասին նա հայտնել է kp.ru-ին տված հարցազրույցում։ Ինչի մասին է ֆիլմը եւ ինչ կերպարում հանդես կգա Բուզովան, դեռեւս հայտնի չէ․ մանրամասները նա չի կարող պատմել:

«Գործընկերները շքեղ են, հոլիվուդյան աստղեր են։ Բայց ավելի մանրամասն չեմ կարող պատմել», - պատմել է Բուզովան։

Ընդ որում, նա նշել է, որ յուրաքանչյուր իրադարձությու եւ յուրաքանչյուր գլխավոր դեր իր ժամանակն ունի։ Իր դերն աստղը դեռ չի խաղացել:

«Ոչ միայն բեմում, ոչ միայն կինոյում, այլեւ կյանքում։ Ես երբեք չեմ եղել մոր դերում, ես դեռ այդ հրաշքը չեմ զգացել», — ասել է երգչուհին։



© NEWS.am STYLE