«Duran Duran» խմբի մասնակիցները նոր տեսահոլովակում պարում են Եղիսաբեթ Երկրորդի եւ Բիլի Այլիշի հետ

10:17   21 հոկտեմբերի, 2021

Բրիտանական «Duran Duran» փոփ խմբի մասնակիցները YouTube-ում հրապարակել են «Anniversary» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը ներառվելու է երաժիշտների «Future Past» 15-րդ ստուդիական սկավառակում։

Տեսանյութը նկարահանվել է իսկական դղյակում։ Այն «Duran Duran»-ին տրամադրել են Ռատլենդի դուքսն ու դքսուհին։ Երաժիշտներն այնտեղ երեկույթ են կազմակերպել, հնարավոր է՝ այս տարվա ընթացքում ամենամասշտաբայինը։

Հայտնիներից շատերն են ներկա եղել՝ Բիլի Այլիշ, Քիմ Քարդաշյան, Էլթոն Ջոն, Դենիել Քրեյգը՝ Ջեյմս Բոնդի կոստյումով եւ նույնիսկ Եղիսաբեթ երկրորդը։ Թագուհին լուսանկարվել է հյուրերի հետ, պարել, հաջողություն ունեցել ազարտային խաղերում, իսկ վերջում՝ հոգնել։ Մյուսները թռչկոտել են մինչ առավոտ։ Իհարկե, խոսքը ոչ թե իրական աստղերի մասին է, այլ նրանց երկվորյակների, սակայն տոնն, ակնհայտորեն ստացվել է։

Տեսահոլովակի մեկնաբանություններում հանդիսատեսը գրել է, որ ուրախ էին տեսնել ու լսել սիրելի խմբին, որն այս տարի 40 տարեկան է դառնում։

«Մեզ հարկավոր է վերադառնալ այս կյանքին, որ լի է հաճույքներով, հեդոնիզմով եւ ազատությամբ, որքանով դա հնարավոր է։ Այս տեսանյութն ու երգը բարձրացրին տրամադրությունս», «Ծիծաղելի ու հեգնական։ «Duran Duran»-ի գլխավոր առանձն ահատություններից մեկն այն է, որ նրանք երբեք իրենց չափազանց լուրջ չեն վերաբերվել ու հավատարիմ են իրենց ոճին»,- նշել են օգտատերերը։

«Future Past» սկավառակի թողարկումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։ Երգերի ձայնագրությանը մասնակցել են իտալացի կոմպոզիտոր Ջորջո Մորոդերը, շվեդ երգչուհի Տուվե Լուն, ռեփեր Ivoran Dol-ը եւ այլք։

 



© NEWS.am STYLE