Ջասթին Բիբերն «MTV European Music Awards»-ում անվանակարգերի թվով առաջատար է դարձել

11:09   21 հոկտեմբերի, 2021

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը «MTV European Music Awards» մրցանակաբաշխության անվանակարգերի թվով առաջատար է դարձել, հայտնում է Daily Mail-ը։

Ընդհանուր առմամբ նա ութ անվանակարգում է առաջադրված, այդ թվում «լավագույն արտիստ», «լավագույն փոփ կատարող» եւ «լավագույն տեսանյութ»՝ «Peaches» երգի հոլովակի համար, որը ձայնագրվել է Դենիել Սիզարի եւ Giveon-ի մասնակցությամբ։

Առաջադրված անվանակարգերի թվով երկրորդ տեղում Doja Cat-ն ու Lil Nas X-ն են։ Նրանք հավակնում են վեց արձանիկի։ Անվանակարգերում առաջադրված են նաեւ Էդ Շիրանը, Օլիվիա Ռոդրիգոն, The Kid LAROI-ն եւ այլք։

Ինչպես միշտ, դափնեկիրներին ընտրում են երկրպագուները։ Քվեարկությունն արդեն բաց է։

Այս տարի «MTV EMAs» մրցանակների հանձնումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Այն կկայանա Լասլո Պապի անվան սպորտային արենայում։

 



© NEWS.am STYLE