«Աստված ողորմած է»․ Լիլիթ Հովհաննիսյանը բացահայտել է որդու յուրօրինակ անունը (ֆոտո)

22:43   20 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նորածին որդու հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում նորաթուխ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Իսկ հրապարակմանը կից նա բացահայտել է փոքրիկի յուրօրինակ անունն ու մանրամասնել դրա բացատրությունը։

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։

2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն», - գրել է Լիլիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ երգչուհին իր Ինստագրամյան էջում հայտնել էր իր եւ երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին։



© NEWS.am STYLE