«Ասելիքս երկար է, զգացմունքս՝ լակոնիկ եւ հստակ». Շուշաննա Թովմասյանը որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

11:37   21 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է որդու հետ։ Շուշաննան ու ամուսինը փոքրիկի համար Միկա անունն են ընտրել։ «Ասելիքս երկար է, զգացմունքս՝ լակոնիկ եւ հստակ... Սիրում եմ քեզ, տղաս»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Շուշաննան։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ լողափին։ Նա ջինսե տաբատ էր կրում, մուգ գույնի բլուզ, որոնք համադրել էր մարզակոշիկների հետ։ «Պարզությունը մեծագույն նրբագեղությունն է... Լեոնարդո դա Վինչի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Շուշաննան, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Սիրուն հայուհի», «նրբիկ մամա»։



© NEWS.am STYLE