«Մարդկային կորուստներն անհնար է բուժել... ժամանակը պարզապես ավելի ուժեղ է դարձնում բոլորիս». Մարի

12:37   21 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Մարին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կանաչ գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված են, երգչուհին բնական շպար է ընտրել։ «Մի օր անսահման երջանիկ, մի օր սարսափելի հուսահատ ու տխուր... Անունը էս ամենի կյանք... Բնականաբար ցանկացած պարագայում կյանքը շարունակվում է, եւ պարտավոր ես ապրել... Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը բուժո՞ւմ է։ Իմ կարծիքով՝ մարդկային կորուստներն անհնար է բուժել... Ժամանակը պարզապես ավելի ուժեղ է դարձնում բոլորիս...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարին ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան․ «Ամենասիրուն»։

 



© NEWS.am STYLE