«Էլեգանտությունը ոճ է». Աննա Թովմասյան (ֆոտո)

20:49   21 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը հետաքրքիր զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Աննան հավաքել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Էլեգանտությունը ոճ է, սպորտը՝ հարմարավետություն»,- մեկնաբանություններում գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ եղադրված կադրերում Աննան պատկերված էր իր ու երգիչ Արամեի դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել էր դստերը, որի հետ լուսանկարը հրապարակել էր աղջիկ երեխաների միջազգային օրվա առիթով։ «Շնորհավոր տոնդ, իմ չքնաղ աղջիկ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE