«Երեխաների ժպիտն ու անհոգ աչուկները բավական են, որ մայրիկներն իրենց հանգիստ ու խաղաղ զգան բոլոր պարագաներում». Լուսինե Թովմասյան (ֆոտո)

17:47   21 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է որդու՝ Ալեքի հետ։ Լուսինեն ջերմ գրկել է նրան։ «Երեխաների ժպիտն ու անհոգ աչուկները բավական են, որ մայրիկներն իրենց հանգիստ ու խաղաղ զգան բոլոր պարագաներում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկու երեխաների մայրիկը դասական հագուստ էր կրում։ Լուսինեն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Սուրճի ժամանակը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE