«Մի սահմանափակեք ձեր ձեր մտքերը, ցանկություններն ու երազանքները». Իջինը՝ լողազգեստով

16:46   21 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Ռուսաստանաբնակ երգչուհին հավաքել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ ««Երբ դուք կյանքում ինչ-որ բան շատ եք ցանկանում, հանկարծ խաղի մեջ է մտնում ձգողականության օրենքը»․ Էնդրյու Կարնեգի։ Մի սահմանափակեք ձեր ձեր մտքերը, ցանկություններն ու երազանքները»,- մեկնաբանություններում գրել է Իջինը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Իջինը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել բարձրակրունկներին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ պայուսակ, նուրբ վզնոց։ «Տեսարան»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։

 



© NEWS.am STYLE