Զենդայան նորաձեւության կուռք է ճանաչվել

20:11   21 հոկտեմբերի, 2021

Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդը (The Council of Fashion Designers of America CFDA) որոշել է դերասանուհի Զենդայային հանձնել «ոճի կուռք» մրցանակը «նորաձեւության վրա նրա գլոբալ ազդեցության համար», հայտնում է Entertainment Tonight-ը։

Վերջին տարիներին դերասանուհուն հաճախ են անվանել ամենաոճային հայտնիներից մեկը։ Բացի այդ՝ Զենդայան տարիներ շարունակ օգնում է երիտասարդ դիզայներներին եւ նորաձեւության տներին։

2013թ․-ին Զենդայան թողարկել է Daya by Zendaya հագուստի հավաքածուն։ Ավելի վաղ նա եղել է Թոմի Հիլֆիգերի գործընկերը, իսկ այս պահին Lancôme-ի, Bulgari-ի եւ Valentino-ի ներկայացուցիչն է։  

Տարբեր տարիներին «Ոճի կուռք» մրցանակը ստացել են Նաոմի Քեմփբելը, Բեյոնսեն, Լեդի Գագան, Ֆարել Ուիլյամսը, Ռիհաննան եւ Ջենիֆեր Լոպեսը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Matt Winkelmeyer/Getty Images



© NEWS.am STYLE