Աստղային կազմ. Մերիլ Սթրիփը, Ջեմա Չանը եւ Դեւիդ Շվիմերը կխաղան նոր սերիալում

19:08   21 հոկտեմբերի, 2021

Մերիլ Սթրիփը, Ջեմա Չանը եւ Դեւիդ Շվիմերը կմասնակցեն նոր «Extrapolations» սերիալի նկարահանումներին, որը կթողարկվի Apple TV-ով։ Կինոժապավենը կպատմի այն մասին, թե ինչպես կլիմայի փոփոխությունը կազդի սիրո, հավատի, աշխատանքի եւ ընտանիքի վրա։ Ընդհանուր առմամբ 8 էպիզոդ կթողարկվի։

Ջեման կկտարի Նատաշա Ալպերի դերը՝ միայնակ մայր եւ միկրոֆինանսավորման մասնագետ, իսկ Դեւիդը կլինի Հարիս Գոլգբլատի կերպարում՝ մարդ, որը դեռահաս դուստրեր ունի։ Մերիլ Սթրիփի դերն այս պահին հայտնի չէ։

Սերիալում կնկարահանվեն նաեւ Քիթ Հարինգթոնը, Մեթյու Ռիզը, Դեւիդ Դւգսը, Տախար Ռախիմը եւ Ադաշր Գուրավը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Anthony Harvey/Getty Images



© NEWS.am STYLE