Աստղային հարսներ, որոնք իրենց սկեսուրների հետ լեզու չեն գտել

22:07   24 հոկտեմբերի, 2021

Անջելինա Ջոլի

Հայտնի է, որ Անջելինա Ջոլիի հարաբերությունները նրա արդեն նախկին սկեսուրի հետ շատ բարդ ու տարաձայնություններով լի են եղել։ Կանայք տարբեր առիթներով կոնֆլիկտներ են ունեցել։ Բրեդ Փիթի մայրը կանացի հագուստ է գնել իր թոռնուհի Շայլոյի համար, որը սեռական պատկանելության հարցը դեռեւս պարզ չէ։ Դա սարսափելի զայրացրել է Ջոլիին։ Իսկ ամենաանլուծելի հակասությունն այն էր, որ Փիթի մայրը որպես հարս ընդունել է որդու նախկին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին։

Իրինա Շեյք

Բրեդլի Քուփեր եւ Իրինա Շեյքի բաժանումից հետո ինտերնետ օգտատերերը սկսել են գուշակել, թե որն է հարաբերությունների անսպասելի խզման պատճառը: Տեղի ունեցածի մեղավոր է ճանաչվել Լեդի Գագան, որի հետ Քուփերն այդ պահին նկարահանվել է «Աստղը ծնվեց» ռոմանտիկ ֆիլմում, սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Աղբյուրը հայտարարել է, որ բաժանման իրական պատճառը Գլորիա Քուփերն է՝ Բրեդլիի մայրը։ Կինն անմիջապես չի սիրել որդու զուգընկերուհուն եւ ամեն կերպ միջամտել է նրանց կյանքին, ինչն Իրինային ժամանակի ընթացքում հոգնեցրել է։

Ջեսիկա Բիլ

2012 թվականից Ջեսիկա Բիլն ամուսնացած է Ջասթին Թիմբերլեյքի հետ։ Երգչի մայրը՝ Լին Հարլեսը, որդու ամուսնությանը հավանություն է տվել, սակայն դա Ջեսիկային չի փրկել սկեսուրի հետ հարաբերություններում առկա խնդիրներից։ Ինչպես պատմում են աղբյուրները, երգչի մայրը չափազանց եռանդ է ցուցաբերում երիտասարդ ընտանիքի կյանքին միջամտելու համար։ Վերջին կաթիլը սկեսրոջ ցանկությունն էր լինել ծննդատանը՝ թոռան ծննդյան պահին։ Դերասանուհին արդեն չի դիմացել եւ «բաց հակամարտության» է գնացել, որպեսզի պաշտպանի իր սահմանները։

 

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE