«Կան պահեր, որոնք միայն ինձ են պատկանում․ ես սիրում եմ լռել». Նազենի Հովհաննիսյան

18:18   21 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Նազենին սեւ հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Նա նուրբ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Կան պահեր, որոնք միայն ինձ են պատկանում։ Ես սիրում եմ լռել, լռությունը իմն է, տխրությունն էլ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Նազենին սեւ զգեստ էր կրում, արձակել էր մազերը։ Դերասանուհին բնական շպար էր ընտրել։ «Սերը նվիրյալ է, սպասող, բռնվող ու էլ երբեք բաց չթողնող է: Հավերժ պայքարող ու Չհոգնող: Համարձակ ու քայլ անող: Աշխարհին դեմ գնացող ու նոր աշխարհներ կերտող: Բոլորին դեմ՝ հանուն մեկի ԱՊՐՈՂ, բոլորի հետ՝ էդ նույն մեկի հանուն՝ սիրող: Էդ է սերը:



© NEWS.am STYLE