Դասական. Արմինկայի աշնանային կերպարը

23:46   21 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արմինկան գունավոր հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերը, արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ ոճային ժամացույցը։ «Պահեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան դեղին բլուզ էր կրում, որը համադրել էր ոճային տաբատի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու ցածրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գլխաշոր, արեւային ակնոց։ «Բարի լույս, գեղեցիկ աշխարհ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։ 



© NEWS.am STYLE