«Երեւանս». Սրբուկի համարձակ ֆոտոշարքը

19:44   21 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սրբուկը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Երգչուհին նկարահանման համար ջինսե տաբատ է ընտրել, որը համադրել է կարմիր տոպի հետ։ Սրբուկը հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, գոտի։ «Երեւանս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում Սրբուկը վագրային պրինտով վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր վարդագույն պիջակի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ականջօղերը։



© NEWS.am STYLE