Ռոբերտ Աթքինսի դիետան

18:11   30 հոկտեմբերի, 2021

Ռոբերտ Աթքինսի դիետան արեւմուտքում շատ հանրաճանաչ է դարձել եւ շատ երկրպագուներ ունի։ Միայն այն, որ դրան է հետեւում Քիմ Քարդաշյանը, արդեն շատ բան է ասում։

Դիետայի հիմնական էությունը սննդակարգում ածխաջրերի արմատապես սահմանափակումն է։ Այսպես, առաջին փուլում (երկու շաբաթ) օրական գործածում եք 20 գրամ ածխաջուր։

Աթքինսի դիետան բաղկացած է 4 փուլից՝ ջրային փուլ, դիետայի հիմնական փուլ, ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու փուլ եւ քաշը պահպանելու փուլ։ 

Առաջին փուլի ընթացքում տեղի է ունենում նյութափոխանակություն, օրգանիզմը հարմարվում է որպես էներգիա ճարպերի, ոչ թե ածխաջրերի օգտագործմանը։ Այս փուլում նաեւ մարդը հոգեբանորեն է հարմարվում նոր կենսակերպին ու դիետային։ 

Երկրորդ փուլում սկսում ենք նոր մթերքներ ներառել, որոնք բարձրացնում են ածխաջրերի օրական նորման։ Յուրաքանչյուր ոք իր համար կարող է կազմել ճաշացանկ սիրելի ուտեստներից։ 

Երրորդ փուլում ամրապնդվում է ձեռք բերված արդյունքը, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է մի փոքր էլ նիհարել։ Եթե ածխաջրերի անհատական նորման գտնված չէ, շարունակում ենք մեծացնել ածխաջրերի օրական օգտագործումը։ 

Չորրորդ փուլում ածխաջրերի քիչ քանակությամբ սնունդն է։ Օպտիմալ քաշը պահպանելու համար խորհուրդ է տրվում սննդակարգից հանել ածխաջրերով հարուստ մթերքները կամ կրճատել դրանց կիրառումը:

 

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE