Ռուսաստանում խնդրում են «Ուրախների եւ հնարամիտների ակումբ» հաղորդումը համաշխարհային աուդիովիզուալ ժառանգություն ճանաչել

16:11   21 հոկտեմբերի, 2021

«Ուրախների եւ հնարամիտների ակումբ» (ՈւՀԱ) հեռուստահաղորդման նախկին եւ ներկա մասնակիցների խումբը դիմում է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ՝ խնդրելով հաղորդումը ներառել համաշխարհային աուդիովիզուալ ժառանգության ցանկում։

Նոյեմբերին նախագիծը կնշի 60-ամյակը․ ՈւՀԱ ներկայացուցիչները հույս ունեն նշանակալի իրադարձության առիթով այն մշակութային ժառանգության մաս ճանաչել։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն՝ վկայակոչելով պաշտոնական դիմումը։ Դրանում նախագծի մասնակիցները մատնանշել են շոուի միջազգային նշանակությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Դիմումը 30 մարդ է ստորագրել։ Խնդրանքին աջակցել են ոչ միայն ուսանողական միությունների ներկայացուցիչները, այլեւ ռուսական շոու-բիզնեսի աստղերը։ Նրանց շարքում են Դմիտրի Խրուստալյովը, Միխայիլ Գալուստյանը, Վալդիս Պելշը եւ այլք։



© NEWS.am STYLE