«Հիանալի երեկո». Նունե Եսայանը՝ շքեղ կերպարում

22:43   21 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին փայլուն զգեստ է կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Հիանալի երեկո»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երկու երեխաների մայրիկը պուտավոր հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից»,- մեկնաբանություններում գրել էր  նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ էին արել երգչուհուն․ «Գեղեցիկ կին»։



© NEWS.am STYLE