Միշտ ոճային. Յուլյա Ֆինկի «street style»-ը

21:42   21 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

 

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում։ Յույա Ֆինկը վառ գույնի տաբատ է կրում, որը համադրել է մուգ գույնի պիջակի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, ցածրակրունկներ ընտրել։ Երկու երեխաների մայրիկը կերպարն ամբողջացրել է աքսեսուրաներով՝ արեւային ակնոց, պայուսակ։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը զոլավոր բլուզ էր կրում, սպիտակ գույնի կիսաշրջազգեստ, ինչն էլ համադրել էր լայնեզր գլխարկի եւ երկարաճիտների հետ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «հոկտեմբեր»։



© NEWS.am STYLE