ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 հոկտեմբերի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին քննադատաբար մոտենալ հակառակ սեռի հետ իրենց շփման հարցին: Գուցե նրանք չափազանց ամաչկո՞տ են կամ, ճիշտ հակառակը, չափազանց կամայակա՞ն են սիրելիների հանդեպ: 

ՑԼԵՐ

Այսօր այն ամենը, ինչ պահանջվում է Ցլերից, չխանգարել սիրելիներին զարմացնել եւ ուրախացնել իրենց: Եւ, իհարկե, արտահայտել իրենց երախտագիտությունը: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիների հետ զրույցի ժամանակ կարող եք խառնաշփոթի մատնվել: Երկվորյակները կարող են իրենց ոչ այնքան ինքնավստահ զգալ, ընդ որում՝ մտավախություն ունենալով, որ այդ ինքնավստահության պակասը աչքի է ընկնում եւ նրանց բացասաբար բնութագրում: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները պետք է աշխատեն զսպել իրենց եւ մի փոքր հանգստանալ: Հանգստացե'ք բուռն զգացմունքներից եւ ժամանակ տվեք նաեւ ձեր զուգընկերներին, այլապես նրանց խեղճ նյարդերը պարզապես չեն դիմանա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատանքի օր է: Մի շարք տնային գործեր են կուտակվել, որոնք լավ կլինի, որ այսօր հասցնեք ավարտին:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք այսօր ամենակարող մեքենայի կհիշեցնեք: Ոչ միայն ֆիզիկապես ուժեղ կլինեք, այլեւ կկարողանաք ճիշտ ժամանակին ավարտել ցանկացած գործ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր լսեք, թե ինչ ձեզ խորհուրդ կտան կիրթ մարդիկ: Դուք, իսկապես, նրանց խորհուրդի կարիքն ունեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի հանգիստ լինեք, մոռանաք բոլորին եւ մի կողմ թողնեք վատ մտքերը; Վաղը նոր օր կբացվի եւ կբերի ճիշտ լուծումներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ մոտ շատ լավ կստացվի ստելը: Սակայն աշխատեք չտարվել դրանով: Սուտը սուտ է, եթե անգամ այն հնարում եք բարի նպատակների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ամեն ինչ ձեր կամքին հակառակ կգնա: Սակայն հուսահատվել պետք չէ: Միգուցե, երեկոն դրական լիցքեր բերի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ համար հրաշալի հանգստի տարբերակ է քաղաքից դուրս մեկնելը: Գնացեք որեւէ ամայի վայր, նստեք գետի ափին, քար նետեք ջրի մեջ եւ մտածեք:

ՁԿՆԵՐ

Դուք մոմը վառում եք երկու կողմից: Այո, հրաշալի կրակ է բարձրանում, բայց մի՞թե դա է ձեզ պետք:

Ացբյուր՝ Liza.ua



© NEWS.am STYLE