«Լյապիս Տրուբեցկոյ» խմբի հիմնադիրն իր համերգի ժամանակ գլխով հարվածել է հանդիսատեսի քթին (վիդեո)

23:13   21 հոկտեմբերի, 2021

«Լյապիս Տրուբեցկոյ» խմբի հիմնադիր Սերգեյ Միխալոկն Ուկրաինայում գլխով հարվածել է փողոցային հարբած երաժշտի քթին։ Երաժիշտը հանդիսատեսին բեմ է բարձրացրել իր հասցեին ոչ տեղին մեկնաբանություններից հետո։

Ելույթը տեղի է ունեցել երեկ երեկոյան, սակայն սոցցանցերում տեսանյութը տարածում է գտել այսօր։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցներն ու տելեգրամ-ալիքները, բեմի մոտ կանգնած գինովցած հանդիսատեսը Միխալոկին ինչ-որ տհաճ բան է ասել։ Երաժիշտը նրան բեմ է կանչել։ Տեղի է ունեցել զրույց, այնուհետեւ Միխալոկն անցել է տոմս ցույց տալու պահանջին։  «Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել։ Օդապարիկո՞վ։ Թե դու եկել ես չսիրած արտիստի համերգին», - վրդովվել է արտիստը։ Հանդիսատեսը կանխատեսել է, որ կարող է ծեծկռտուք լինել։ Միխալոկը հաստատել է նրանց մտավախությունները եւ գլխով հարվածել է տղամարդու դեմքին։ «Չափից դուրս էր», - դահլիճից բղավել է հանդիսատեսից մեկը։

Հանդիսատեսից ոմանք զայրացել են եւ սկսել են վռնդել կատարողին, որն էլ իր հերթին փորձել է հարձակվել նրանց վրա։ Սակայն խմբի ելույթը շուտով շարունակվել է։ Համերգի կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։



© NEWS.am STYLE