Շուշաննա Թովմասյանը հիացրել է ընտանեկան լուսանկարով

10:49   22 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երկրպագուների հետ կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին պատկերված է ամուսնու եւ որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Հրապարակումը Շուշաննան չի մակագրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր որդու հետ։ Շուշաննան ու ամուսինը փոքրիկի համար Միկա անունն են ընտրել։ «Ասելիքս երկար է, զգացմունքս՝ լակոնիկ եւ հստակ... Սիրում եմ քեզ, տղաս»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր Շուշաննան։



© NEWS.am STYLE