Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ջերմ գրկախառնությունը

23:38   22 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը մեծացնում է դստերը՝ Կարինային։ Կադրերում Աննան եւ Դավիթը ջերմ գրկախառնված են։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հմայիչ ու տաղանդավոր»։



© NEWS.am STYLE