«Ինչ-որ բան գտնելու լավագույն միջոցը պարզապես որոնել դադարելն է». Սիլվա Հակոբյան

13:41   22 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Ինչ-որ բան գտնելու լավագույն միջոցը պարզապես որոնել դադարելն է, իսկ ինչ-որ բանի վերջապես հասնելու միջոցը սպասել դադրելն է»,- մեկնաբանություններում գրել է նա։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ ինքն ու ընտանիքը վարակվել էին կորոնավիրուսով եւ որ արդեն հաղթահարել են դժվարին փուլը։ «Փառք Աստծո, վատթարագույնն արդեն անցյալում է։ Մենք կարողացանք հաղթահարել այս դժվարին փուլը։ Դեռ բուժման կուրսի մեջ ենք գտնվում, բայց արդեն վարակակիր չենք համարվում»,- ասել էր երգչուհին՝ կոչ անելով զգույշ լինել, հետեւել հակահամաճարակային կանոններին։



© NEWS.am STYLE