«Իմ կյանքի արեւ»․ Անաիս Սարդարյանը՝ որդու հետ

19:45   22 հոկտեմբերի, 2021

 Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։ Մայր ու որդի լայն ժպտում են։ «Իմ կյանքի Արեւ, իմ Մոնթե»,- մեկնաբանություններում գրել է Անաիսը, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրանց․ «Ձեր արեւը մեզ էլ է ջերմացնում», «համակրելի Մոնթե»։

Օրեր առաջ Անաիսը հայտնել էր, որ սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Դերասանուհին դուստր կունենա եւ արդեն որոշել է՝ ինչ անուն է տալու նրան՝ Լուսե։ «Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,- գրել էր Անաիսը։

 



© NEWS.am STYLE