Բիլի Այլիշը հայտնել է օծանելիքի թողարկման մասին․ այն վճառվի կրծքի տեսքով սրվակով

12:33   22 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Բիլի Այլիշը հայտնել է սեփական օծանելիքի թողարկման մասին։ Այն կկրի «Eilish» անունը եւ կվաճառվի կնոջ կրծքի տեսքով սրվակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոն։

«Սա բույր է, որը ես հետապնդել եմ տարիներ շարունակ։ Այն աշխարհում իմ ամենասիրելի բույրն է»,- գրել է Այլիշը։

View this post on Instagram

A post shared by BILLIE EILISH (@billieeilish)

Երգչուհին օծանելիքի համար առանձին էջ է ստեղծել, որին մի քանի ժամվա ընթացքում արդեն 200 հազար մարդ է բաժանորդագրվել։ Դատելով հաշվի անունից (Billie Eilish Fragrance)` այլ բույրեր էլ են սպասվում։

 



© NEWS.am STYLE