Կոնստանտին Բոգոմոլովը 2 միլիոն ռուբլի արժողությամբ աբոնոմենտով ինտելեկտուալ ակումբ է բացել

13:19   22 հոկտեմբերի, 2021

Ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ամուսինը, որոշել է էլիտար ինտելեկտուալ ակումբ բացել, հայտնում է eva.ru պորտալը։

Դրան անդամակցությունն առաջարկում է երեք տեսակի աբոնեմենտի գնում։ Ամենաէժանի արժեքը կազմում է 300 հազար ռուբլի։ Այն գնողներին հասանելի կլինեն ներկայացումների պրեմիերաների տոմսերը, ինչպես նաեւ ընթրիքներ ռեժիսորի եւ նրա կնոջ հետ։ Մեկ միլիոն ռուբլու դիմաց հնարավոր է մասնակցել ռեժիսորի փորձերին եւ թատրոնում սցենարներ ընթերցելուն։

Ակումբի անդամներին երկու միլիոն ռուբլու դիմաց առաջարկվում է հոգեբանական թրեյնինգ հենց ռեժիսոր Բոգոմոլովից եւ մշակութային խորհուրդներին ցանկ նրանից։



© NEWS.am STYLE