«Եթե ​​կյանքի ուղով քայլելը հեշտ լիներ, մենք բոլորս կունենայինք նույն ձանձրալի պատմությունը»․ Իվետա Մուկուչյան (ֆոտո)

15:17   22 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրա,մյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում ու տոպ, որը համադրել է ոճային վերնազգեստի հետ։ Նա սպորտային կոշիկ է ընտրել ու արձակել է մազերը։ «Եթե ​​կյանքի ուղով քայլելը հեշտ լիներ, մենք բոլորս կունենայինք նույն ձանձրալի պատմությունը: Եվ հենց սայթաքումներն ու ոտքի կանգնելն եմ մեզ ստիպում հուզվել ուրախ վերջաբանի ժամանակ»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Իվետան երեկոյան զգեստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել․ շուրթերը ներկված էին կարմիրով։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, թեւնոց։ «Հիմա ավելի հաճախ եմ ժպտում, քան առաջ»,- մեկնաբանություններում գրել էր Իվետան։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել. «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE