Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով

14:23   22 հոկտեմբերի, 2021

Երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին երաժիշտը հայտնել է իր ինստագրամյան էջում։

54-ամյա արտիստը նշել է, որ ոչ միայն լիովին պատվաստվել է վիրուսի դեմ, այլեւ համավարակի ընթացքում «անհավանական զգույշ» է եղել։

«System of a Down»-ն առաջիկա ելույթները հետաձգել է մինչեւ 2022թ․-ի փետրվարի 4-ը 5-ը։

Լոս Անջելեսում նախատեսված շոուին անհամբերությամբ սպասում էին երկրպագուները։ 15 տարվա դադարից հետո «System of a Down»-ը նախորդ տարի՝ Արցախյան պատմերազի ընթացքում, վերջապես նոր ալբոմ էր թողարկել։



© NEWS.am STYLE