Հմայիչ. Սիլվի Բարկովայի լուսանկարը

22:37   22 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկարներն է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Բարկովան ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ «Ես հաջողակ չեմ, ես օրհնված եմ։ Ամենն, ինչ ես ունեմ, Աստծո բարեհաճության շնորհիվ է»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։  

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին բալագույն զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նախընտրել էր մեղմ շպար։ Սիլվիի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից դերասանուհին, որն ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, գրել էր․ «Քայլիր թագուհու պես, կամ քայլիր այնպես, կարծես քեզ համար միեւնույն է, թե ով է թագուհին»։



© NEWS.am STYLE