Ոճային. Մարիամ Ալեքսանյանի աշնանային լուքը

20:43   22 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Մարիամը սպորտային կոշիկ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել Մարիամին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մարիամը բաց գույնի վերարկու էր կրում։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Շատ նուրբ»։



© NEWS.am STYLE