Նոր կանոններ. «Холостяк» նախագծի իններորդ եթերաշրջանին երկու փեսացու կմասնակցի

16:37   22 հոկտեմբերի, 2021

«Холостяк» նախագծի իններորդ եթերաշրջանին երկու հերոս կմասնակցի, Teleprogramma.pro-ին հայտնել է «ТНТ»-ի տնօրեն Ռոման Պետրենկոն։ Բացի այդ՝ շոուի պատմության ընթացքում առաջին անգամ աղջիկները կկարողնան ընտրել իրենց դուր եկած մասնակցին։

«Մեզ մոտ նախկինում տղամարդն ընտրում էր կնոջը, սակայն այժմ մենք կնոջը հնարավորություն կտանք ընտրել մասնակիցներից մեկին։ Այս անգամ մեզ մոտ երկու ամուրի կլինի»,- ասել է մեդիամենեջերը։



© NEWS.am STYLE