Բրիթնի Սփիրսի քույրը հայտարարել է, որ ծնողները փորձել են իրեն ստիպել ընդհատել հղիությունն ու դստերն այլ ընտանիքի հանձնել

17:32   22 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսի քույրը՝ Ջեյմի Լինը, պատմել է, թե ինչպես է ընտանիքն արձագանքել իր հղիության մասին լուրին․ դա տեղի է ունեցել 2007թ․-ին, երբ նա 16 տարեկան է եղել։

«Նրանք իմ սենյակ եկան, փորձում էին համոզել, որ այդ տարիքում երեխա ունենալը սարսափելի գաղափար է։ Նրանք ասում էին․ «Դա կոչնչացնի քո կարիերան։ Դու պարզապես չափազանց երիտասարդ ես։ Դու չգիտես, թե ինչ ես անում, դա կսպանի քո կարիերան։ Կան հաբեր, որոնք կարող ես խմել, մենք կարող ենք լուծել այդ խնդիրը»։ Բոլորը ցանկանում էին, որ այդ «խնդիրն» անհետանար։ Բոլորը վստահ էին, որ հղիության արհեստական ընդհատումը լավագույն տարբերակն էր»,- նշել է Ջեյմի Լինը։

Սփիրս կրտսերի խոսքով՝ մտերիմներն արգելում էին հղիության մասին հայտնել Բրիթնիին։ «Նա ինձ ամենախոցելի պահին ամենաշատն էր պետք, քան երբեւէ։ Ես դեռ ցավ եմ զգում այն պատճառով, որ չեմ կարողացել ասել քրոջս»,- նրա հուշագրությունները մեջբերել է TMZ-ն։

Սփիրս քույրերի հայրը պահանջել է երեխային տալ խորթ ծնողների։ Ուրախ չի եղել նաեւ մայրը։ «Մայրս իր հիասթափությունը կրում էր սիրելի բաճկոնի նման»,- հիշում է նա։

Արդյունքում Ջեյմիի դուստրը նրա հետ է մնացել։ Գործարար Ջեյմի Ութոսոնի հետ նոր հարաբերությունների ընթացքում ծնվել է նրա երկրորդ դուստրը՝ Այվին։

 



© NEWS.am STYLE