«Չարություն ու ժլատություն». Եվգենի Պետրոսյանի փաստաբանը պարզաբանել է, թե ինչու է Ելենա Ստեպանենկոն վատառողջ

18:37   22 հոկտեմբերի, 2021

Եվգենի Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, կտրուկ է արտահայտվել Ելենա Ստեպանենկոյի հասցեին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատական անվերջ քննությունն ուժասպառ է արել արտիստին, այդ պատճառով նրա առողջությունը վատացել է։

«Եթե Ելենա Գրիգորեւնային ինչ-որ բան թուլացրել է, ինչն, ընդհանուր առմամբ, տրամաբանական է, ապա բացառապես իր իսկ կողմից երկարաձգված դատական գործընթացը։ Ընդ որում, ոչ միայն երկարաձգված, այլեւ հենց նրա կողմից նախաձեռնված։ Եվգենի Վահանովիչն ի սկզբանե բազմաթիվ անգամ առաջարկել է ամեն ինչ արտադատական կարգով կիսել։ Սակայն Ստեպանենկոն պնդում էր՝ միայն դատարանի միջոցով, թող լինի այնպես, ինչպես դատարանը կորոշի։ Վստահ էր, որ ամենի 80 տոկոսն իրեն է բաժին հասնելու։ Իսկ դատարանը ամենը կիսել է 50-50-ի։

Այո՛, կան որոշակի նրբություններ, սակայն գլոբալ իմաստով ամեն ինչ հավասար կիսված է։ Եվ դա, իհարկե, ցնցել է Ստեպանենկոյին։ Եթե Ստեպանենկոն, իսկապես, թուլացած է, ապա հարկավոր է ազատվել Պետրոսյանի եւ նրա ընտանիքի հանդեպ այդ չարությունից եւ անբարյացակամ վերաբերմունքից եւ ավարտել այս դատական գործընթացը։ Այդ ձգձգումները բացառապես կապված են նրա ժլատության, որքան հնարավոր է շատ ստանալու ցանկության հետ։ Նույնիսկ ավելին նրանից, ինչ կարող է ծախսել», - StarHit-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Ժորինը։

Պարբերականի տեղեկություններով՝ Ստեպանենկոն այժմ դժգոհ է նրանից, թե ինչպես են կիսել նկարները, գրքերն ու հնաոճ իրերը։ Նա պնդում է, որ ամբողջ կյանքի ընթացքում Պետրոսյանի հետ արվեստի գործեր է հավաքել եւ ինքը եւս իրավունք ունի ունենալու հավաքածուի մի մասը։

 



© NEWS.am STYLE