Խոշոր չափի տուգանք եւ ալիքի արգելափակում. ինչ հետեւանքներ կարող է ունենալ Քսենիա Սոբչակի եւ Նաստյա Իվլեեւայի համբույրը

20:08   22 հոկտեմբերի, 2021

«Королевские кобры» շոուից հետո Քսենիա Սոբչակը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։ Հեռուստահաղորդավրուհին բեմում համբուրվել է Նաստյա Իվլեեւայի հետ, ինչը ցնցել է հանրությանը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին։ Փաստաբան Անդրել Ալեշկինը պատմել է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ համբույրը։

«ԼԳԲՏ քարոզը, որն ուղեկցվել է համացանցում տարածմամբ, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համապատասխան հոդվածով պատժվում է 50-100 հազար ռուբլու չափով տուգանքով։ Ե՛վ Սոբչակը, ե՛ւ Իվլեեւան շատ հայտնի դեմքեր են, որոնց հետեւում են միլիոնավոր օգտատերեր՝ ինչպես մեծահասակ, այնպես էլ երիտասարդ։ Համապատասխանաբար, այդ պրովոկացիոն բովանդակությունն ազատորեն կարող էին տեսնել մինչեւ 18 եւ նույնսիկ մինչեւ 16 տարեկանները, որոնք կցանկանան կրկնել այդ էպատաժը։ Հանրության շրջանում դա քարոզվում է որպես նորմա, թեեւ մինչ այդ ընկերուհիները ավանդական արժեքների կողմնակից են եղել։ Սոբչակն ամուսնացած կին է, իսկ Իվլեեւան վերջերս է բաժանվել»,- փաստաբանի խոսքերը մեջբերել է պարբերականը։ 

Փաստաբանը վստահ է, որ եթե կատարվածով հետաքրքրվի ոստիկանությունը եւ ապացուցի, որ հաղորդավարուհինորը ոչ ավանդական հարաբերություներ են ցուցադրել, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն երկուսն էլ։



© NEWS.am STYLE