«Ո՞վ կմտածեր, որ 35-ում այսքան թեժ կլինի»․ Իվետա Մուկուչյանի կրքոտ կերպարը (ֆոտո)

10:47   23 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։

Ինստագրա,մյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել դաշնամուրի մոտ։ Կրում է սեւ գույնի ներքնազգեստ, զուգագուլպաներ։ Իվետան արձակել է ալիքավոր հարդարված մազերը, արտահայտիչ շպարով է։ «Ով կմտածեր, որ 35-ում այսքան թեժ կլինի», - կրակոտ կադրերն անգլերեն մակագրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում ու տոպ, որը համադրել էր ոճային վերնազգեստի հետ։ Նա սպորտային կոշիկ էր ընտրել ու արձակել է մազերը։ «Եթե ​​կյանքի ուղով քայլելը հեշտ լիներ, մենք բոլորս կունենայինք նույն ձանձրալի պատմությունը: Եվ հենց սայթաքումներն ու ոտքի կանգնելն եմ մեզ ստիպում հուզվել ուրախ վերջաբանի ժամանակ»,- գրել էր նա։

 

Լուսանկարը՝ damianhovhannisyan



© NEWS.am STYLE