«Այս երկու կանայք իմ մասնագիտական ամենագեղեցիկ ձեռքբերումներից են»․ Իննա Խոջամիրյանը՝ Նելլի Խերանյանի եւ Աննա Էլբակյանի մասին (ֆոտո)

11:44   23 հոկտեմբերի, 2021

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է նկարահանման հրապարակում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղարդված կադրում Իննան պատկերված է  Հայաստանի վաստակավոր արտիստներ, դերասանուհիներ Նելլի Խերանյանի եւ Աննա Էլբակյանի հետ։ Նշենք, որ եդրասանուհիները միասին հանդես են գալիս «Բեկորներ» հեռուստասերիալում։ «Իմ աշխատանքը նրանց հետ սովորելու ու լցվելու անսպառ գործընթաց է։ Մեկ-մեկ նույնիսկ չեմ հավատում ինքս իմ ձեռքբերումներին (աչքով չտամ)։ Իսկ այս երկու կանայք իմ մասնագիտական ամենագեղեցիկ ձեռքբերումներից են», - հրապարակմանը կից գրել է Իննան։

«Հայ ծնվելը ճակատագիր է...Կոփվելու, պայքարելու, անվերջ ընկնելու և ոտքի կանգնելու, համակերպվելու և լռելու ճակատագիր: Իսկ ես Այսօր «ծնվել եմ»...Կամ էլ վերածնվել...Եվ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս:

Սա Լռության տարեդարձ է:

Ապրելու տարեդարձ...

...Ես ապրում եմ, և դրա համար արդեն իսկ շնորհակալ եմ...!», - օրեր առաջ գրել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE