«Նրբագեղ»․ Քրիստինե Պեպելյանը՝ հմայիչ կերպարում

16:41   23 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է փիրուզագույն հագուստ։ Նա նախընտրել է գեղեցիկ վարսահարդարում եւ մեղմ շպար, իսկ կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Նրբագեղ», «Լուսավոր», «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ հետեւորդները երգչուհուց հետաքրքրվել էին որդու՝ Արեգի մասին։ Հարցին՝ արդյոք կցանականար, որ Արեգն ապագայում երաժիշտ դառնա, Քրիստինեն պատասխանել էր՝ միայն եթե տաղանդ ունենա։ «Չէի՞ր ցանկանա մի աղջիկ էլ ունենալ» հարցին ի պատասխան երգչուհին գրել էր․ «Կուզեի ունենալ չորս տղաներ»։

«Չէի՞ր ցանկանա մի աղջիկ էլ ունենալ» հարցին ի պատասխան երգչուհին գրել էր․«Կուզեի ունենալ չորս տղաներ»։

 

 

Լուսանկարը՝ gabrielyanstudio



© NEWS.am STYLE