«Գեղեցիկ զույգ»․ Ալինա Մարտիրոսյանի եւ Կարեն Արայանի ջերմ գրկախառնությունը

17:51   23 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Դերասանուհին կրում է սեւ, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Նրա վարսերն արձակված են, արտահայտիչ ու վառ շպարով է։ Հրապարակումն Ալինան չի մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները դրական խոսքեր են հղել․ «Գեղեցիկ զույգ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված կադրում Ալինան կրում էր սպիտակ գույնի բլուզ։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Տրամադրության գույնը սպիտակ է»։



© NEWS.am STYLE