«Իմ սիրտը կոտրված է». Ալեք Բոլդուինի առաջին մեկնաբանությունը նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո

23:01   22 հոկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ ամբողջությամբ համագործակցում է ոստիկանության հետ նկարահանման հրապարակում հրաձգության եւ օպերատորի զոհվելու գործով: Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ Սա տեղի ունեցածի մասին արտիստի առաջին մեկնաբանությունն է։

«Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցնցումն ու տխրությունը Գալինա Հաթչինսի, կնոջ, մոր եւ մեր մեծարգո գործընկերոջ կյանքը խլած ողբերգական դեպքի վերաբերյալ: Ես համագործակցում եմ ոստիկանական հետաքննության հետ՝ պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել այս ողբերգությունը, եւ ես կապ եմ պահպանում նրա ամուսնու հետ՝ առաջարկելով օգնություն նրան եւ նրա ընտանիքին: Իմ սիրտը կոտրված է», - գրել է Բոլդուինը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Նյու Մեքսիկոյում, նկարահանման հրապարակում։ Ոստիկանությանն ուղղված դիմումի համաձայն Բոլդուինը կրակել է «Ժանգը» վեստերինի նկարահանող խմբի ուղղությամբ, մահացել է 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսը, իսկ խմբի ռեժիսորը վնասվածք է ստացել եւ այս պահին ծայրահեղ վիճակով գտնվում է հիվանդանոցում։



© NEWS.am STYLE