«Ես միշտ վախեցել եմ ծնողներիցս»․ Էլթոն Ջոնը պատմել է մանկական ցնցումների մասին

11:09   23 հոկտեմբերի, 2021

Երգիչ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը The Guardian-ի հետ զրույցում պատմել է իր մանկական տրավմաների մասին։

Էլթոն Ջոնի խոսքով՝ իր որդիներին՝ 10-ամյա Զախարիին եւ 8-ամյա Էլայջուին, ամուսնու հետ դաստիարակում է առանց բռնության: «Մենք երեխաներին չենք ծեծում, չենք բղավում նրանց վրա։ Երբ իրենց վատ են պահում, մեկ շաբաթով զրկվում են գումարներից կամ համակարգիչներից, բայց ոչ ոք տղաներին չի նեղացնում ոչ ֆիզիկապես, ոչ էլ բարոյապես», - ասել է 74-ամյա երաժիշտը։

«Ես միշտ վախեցել եմ ծնողներիցս», - չի թաքցնում Էլթոն Ջոնը՝ պնդելով, որ դա ազդել է նրա բնավորության վրա եւ խնդիրներ է առաջացրել․ մոտ 30 տարի առաջ նա պայքարել է ալկոհոլային եւ թմրանյութերի կախվածության դեմ: «Նա հավելել է, որ իր հանդեպ ատելությունն ու ցածր ինքնագնահատականը յուրացվել են մանկության տարիներին։ «Բայց ես սառը գլխով դատեցի եւ իմացա՝ ես ունեմ զգացմունքները, որոնք վերադարձան։ Բայց ցնցումները մնում են։ Երբեմն ես իմ մասին շատ վատ եմ մտածում», - խոստովանում է արտիստը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE