ԶԼՄ․ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն ԱՄՆ-ում գաղտնի մկրտել են իրենց դստերը

17:16   23 հոկտեմբերի, 2021

Տարօրինակ է, որ իրենց երեխաների դաստիարակության մանրամասներն արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը նախընտրում են գաղտնի պահել: Նրանց դստեր՝ Լիլիբեթ Դիանայի մկրտության մասին մինչ օրս չեն արտահայտվել։ Սակայն, որոշ լրատվամիջոցների տվյալներով, ծիսակատարությունն արդեն կայացել է, եւ, ի դեպ, հակառակ թագավորական ավանդույթներին։

Նշենք, որ սկզբում Մեգան Մարքլը ցանկանում էր Վինձորում մկրտել փոքրիկին, սակայն հետո որոշում կայացվեց դա անել Կալիֆոռնիայում, որտեղ այժմ ապրում է ընտանիքը։ Չնայած այն հանգամանքին, որ այժմ Սասեքսի դուքսերն ակտիվ աշխարհիկ կյանք են վարում, երեխաների մասին նրանք նախընտրում են չխոսել։

Նախօրեին թագավորական փորձագետ Ռասել Մայերսը ենթադրել է, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը կարող են մոտ ժամանակներս հայտարարել, որ իրենց դստեր մկրտություն արդեն կայացել է: «Շրջապատի մարդիկ ասում են, որ իրենք դեռ ոչինչ չեն որոշել, սակայն ես դա որպես բացարձակ ճշմարտություն չէի ընդունի։ Վստահ եմ՝ նրանք կհայտարարեն, որ միջոցառումն արդեն տեղի է ունեցել, եւ դա կլինի այն ամենը, ինչ դուք կիմանաք այդ իրադարձության մասին», - ասել է նա «Pod Save The Queen» podcast-ում:

«Հետաքրքիր է, մենք կիմանա՞նք, թե ով է դարձել նրա կնքահայրը։ Բոլորը հիշում են, երբ Արչիին էին մկրտել։ Հարին ու Մեգանը ոչ մեկին չեն հայտնել, թե ով է դարձել տղայի կնքահայրը», — հավելել է Մայերսը։

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE