Ուլտրակարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Անժելա Սարգսյանի նոր լուսանկարը

12:43   23 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը տեւական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի, ուսերի հատվածում բացվածքով, ուլտրակարճ զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Նրա վարսերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են բոտֆորտները։ Հրապարակումը նա չի մակագրել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տոպ էր կրում, մուգ գույնի պիջակ։ Նա առանց շպարի էր ու ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էր ակնոցը։



© NEWS.am STYLE