DMX-ի մահից հետո․ 15 մարդ պնդում է, որ ռեփերն իր հայրն է

16:12   23 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր եւ դերասան Էրլ Սիմոնսի մահից հետո, որը հայտնի է DMX անունով, առնվազն 15 մարդ հայտարարել է, որ նրա զավակներն են: Այս մասին գրում է Page Six-ը։

Այս շաբաթ դատավորը DMX-ի երեք որդիներին՝ Քսավիերին, Տակոմին եւ Շոն Սիմոնսին, նշանակել է հանգուցյալ հոր ունեցվածքի ժամանակավոր սեփականատերեր։  

Տաշերայի հետ ամուսնության ընթացքում DMX-ը մի քանի արտամուսնական կապեր է ունեցել: Ժառանգության համար պայքարի ֆոնին ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտարարում, որ իրենք երաժշտի զավակներն են։ Այս շաբաթ Ջորջիայից Ռեյվեն Բարմեր-Սիմոնս անունով մի կին հայտարարել է, որ լեգենդար հանգուցյալ հիփ-հոփ կատարողի դուստրն է: Նա եւ հանգուցյալ ռեփերի եւս 14 ենթադրյալ զավակները ԴՆԹ անալիզ կհանձնեն, որպեսզի հաստատվի հայրության փաստը։

2000-ականներին հայտնի երաժիշտը մահացել է ապրիլի 9-ին։ Նա 50 տարեկան էր։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE