«Снова во сне». Արծվիկը նոր երգ է ներկայացրել

14:25   23 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը, որը հայտնի է միջազգային մրցութներում իր մասնակցությամբ, որոնց թվում է նաեւ «Եվրատեսիլ 2017»-ը, նոր երգ եւ հոլովակ է ներկայացրել: Երգը, որը կոչվում է «Снова во сне», հեղինակել է Խավա Իզմաիլովան, հոլովակի հեղինակը Վիկտոր Կոշեչկինն է:

Արծվիկը սեպտեմբերին Երեւանում էր. երգչուհին հասցրել էր լուսանկարվել NEWS.am STYLEֆոտոշարքում ու կիսվել իր նորություններով: «Եվրատեսիլ 2017»-ի հայ դեսպանը Հայաստան ժամանել էր հատուկ իր ծննդավայր Կապան քաղաքին նվիրված համերգին ելույթ ունենալու նպատակով.

«Մեծ ոգեւորությամբ ընդունեցի այնտեղ ելույթ ունենալու առաջարկը: Իհարկե, ցանկություն ունեմ ավելի մեծ համերգով ներկայանալու, ինչն առաջիկայում կաշխատեմ իրագործել: Շատ տպավորված եմ համերգից: Երբ մտա Կապան, սկսեցի լաց լինել, քանի որ տեսա շատ դրական փոփոխություններ: Քաղաքը շատ գեղեցիկ է: Ցանկություն առաջացավ մեր բնակարանը վերանորոգելու, որպեսզի այնտեղ ավելի հաճախ կարողանամ այսուհետ լինել: Ավելի վաղ էի ուզում այցելել Կապան, բայց պանդեմիան խախտեց ծրագրերս: Վերջին անգամ 8-9 տարի առաջ էի եղել իմ ծննդավայրում»,-նշել էր նա:



© NEWS.am STYLE