ABBA-ն թողարկել է 1970-ական թվականներին անհայտ թրեք

22:11   23 հոկտեմբերի, 2021

ABBA խումբը թողարկել է 1970-ականների նախկինում չհրատարակված «Just a notion» երգը։ Այս մասին ասվում է խմբի Instagram-օգտահաշվում։

«Just a notion»-ը զվարճալի, ուրախ երգ է: Հուսով եմ, որ այն ձեզ ուժ կտա այս ծանր ժամանակներում», - գրել է Բյորն Ուլվեուսը։

Կոմպոզիցիան ձայնագրվել է դեռեւս 1978 թվականին։ Բենի Անդերսոնն ու Ուլվեուսն այն ստեղծել են «Voulez-Vous» ալբոմի համար, սակայն երգն այդպես էլ չի հրապարակվել։։

«Գաղափար չունեմ, թե ինչու մենք այն չենք ընդգրկել ալբոմում։ Լավ երգ է ցնցող վոկալով: Մենք այն կատարեցինք Ֆրանսիայում՝ հրատարակչի համար, իսկ հետո նաեւ մի քանի ընկերների, որոնց մենք վստահում էինք։ Եւ ինչպես ես հիշում եմ, թրեքը նրանց շատ դուր եկավ։ Այնպես որ, դա առեղծված է, եւ թող այդպես էլ մնա», — բացատրել է Բյորնը։

1994-ին հրապարակվել է երգի 90-վայրկյանանոց հատվածը։ Ամբողջական տարբերակը ներկայացվել է 1999 թվականին խմբի Abba-Arrival ալբոմում։



© NEWS.am STYLE