Մանո Գրիգորյանի եւ ամուսնու սիրառատ լուսանկարը

23:36   23 հոկտեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մանոն կրում է կարմիր գույնի հանդերձանք․ տաբատ, բլուզ, բաց երանգի բարձրակրունկներ, իսկ ուսին գցել է կաթնագույն վերարկու։ Ընտանեկան կադրը նա չի մեկնաբանել։

«Մանկուց միշտ լսել եմ, որ տղամարդիկ ու կանայք շաատ տարբեր են: Հետաքրքոր է չէ։ Երբ տղամարդը խաբում է, ասում են՝ նա սրիկա է, իսկ երբ կինն է խաբում՝ խորամանկ կամ իմաստուն: Ամուսնալուծված տղամարդն ազատ է, իսկ ամուսնալուծված կինը՝ միայնակ: Տղամարդու երջանկությունը ՝ ես ուզում եմ, իսկ կնոջ երջանկությունը՝ նա ուզում է: Կանայք երազներ ունեն, տղամարդիկ ՝ ծրագրեր: Կանայք թաքցնում են իրենց տարիքը, տղամարդիկ՝ իրենց եկամուտը։ Տղամարդը սիրում է աչքերով, կինը ՝ ականջներով: Տղամարդու սրտի ճանապարհը անցնում է նրա ստամոքսով, իսկ կնոջ սիրտը `բուտիկով: Կանայք նիհարում են, տղամարդիկ ՝ մարզվում ... Լաավ չեմ հասկանում մենք ընդհանրություններ չունե՞նք: Իհարկե ունենք …  

Տարիների ընթացքում հասկացել եմ, որ մենք բոլորս փնտրում ենք մեր հոգու ընկերոջը և բոլորս էլ ցանկանում ենք լինել երջանիկ և հասկացված: Եվ թող ոմանք սիրեն իրենց աչքերով, իսկ ոմանք ՝ ականջներով, բայց երկուսի սիրո օրգանը սիրտն է։ Այնպես որ, սիրեք միմյանց անկախ ամեն ինչից»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE